• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Անչելոտին նշել է, թե որն է եղել նախորդ մրցաշրջանում «Ռեալի» հաջողությունների գաղտնիքը

Հոդվածներ

Անչելոտին նշել է, թե որն է եղել նախորդ մրցաշրջանում «Ռեալի» հաջողությունների գաղտնիքը
05.11.2022
3046 0

Կարլո Անչելոտին և Էմիլիո Բուտրագենիոն բացել են «Ռեալի» դպրոցի 2022/23 ուսումնական տարին Եվրոպական համալսարանում։ Արարողության ընթացքում «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին անդրադարձ է կատարել նախորդ մրցաշրջանում թիմի գրանցած հաջողություններին։ 

«Ինձ համար «Ռեալը» ընտանիք է։  Այս թիմը ամենահարուստ պատմությունն ունի և այստեղ ամեն բան լավագույնս է կազմակերպվում։ «Ռեալը» մեծագույն ակումբ է, և այստեղ աշխատելն ինձ համար մեծ ուրախություն է։ 

Նախորդ մրցաշրջանում թիմը աներևակայելի խաղ ցուցադրեց։ Առնացքային դեր խաղաց ֆուտբոլիստների միջև եղած ջերմ հարաբերությունները, կապը վետերանների ու երիտասարդների միջև։ Հենց այդ ամենի շնորհիվ մենք հաղթեցինք այնպիսի խաղերում, որոնք թվում էր, թե արդեն ձախողված էին։ Մենք չէինք հանձնվում ու պայքարում էինք մինչ եզրափակիչ սուլիչը։ «Սիթիի» դեմ խաղի վերջնամասում և զգում էի, որ մենք գոլ խփելու ենք, ու Ռոդրիգոյի գոլը փոխեց խաղի դինամիկան ու ֆուտբոլիստների տրամադրվածությունը». նշել է իտալացի մասնագետը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված