Հոդվածներ

Ալոնսո. «Չէի ասի, թե «Ռեալը» կախվածություն ունի Մբապեից»
20.10.2025
163 0

«Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն ամփոփել է «Խետաֆեի» դեմ հանդիպումը։ 

«Վինիսիուսը դրական ազդեցություն ունեցավ խաղի վրա։ Այն քարտերը, որոնք մրցակցի ֆուտբոլիստները ստացան նրա հետ պայքարում կանոնները խախտելու համար, շատ օգնեցին մեզ։ Սա լավ օրինակ էր, որ ամեն դետալ կարևոր է։ Գյուլերը ևս շատ լավ ազդեցություն ունեցավ խաղի վրա։ Նա հիանալիորեն գտավ Մբապեին իր փոխանցումով։

«Խետաֆեի» դեմ արտագնա խաղերը միշտ էլ բարդ են։ Պետք է պայքարես ու բնավորություն ցույց տաս։ Պետք է նաև իմանալ, որ խաղը մեծ հավանականությամբ ամենագեղեցիկներից չի լինելու։

Մենք կենտրոնացած էինք ու արեցինք այն, ինչ պահանջվում էր։ Կարևորն այն է, որ մենք երեք միավոր վաստակեցինք, իսկ մնացածը դեռ կուսումնասիրենք։ 

Չէի ասի, թե թիմը կախվածություն ունի Մբապեից, ուղղակի կասեի, որ մենք նրանից շատ գոհ ենք։ Նա իր գոլերով շատ մեծ օգուտ է տալիս թիմին։ Նրա գոլերի հետևում շատ բան է թաքնված, իսկ դա ևս անչափ կարևոր է». նշել է Ալոնսոն։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված