• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Ֆլիկ․ «Ցավալի է, որ չեմ կարողանա թիմի հետ լինել «Ռեալի» դեմ խաղում»

Հոդվածներ

Ֆլիկ․ «Ցավալի է, որ չեմ կարողանա թիմի հետ լինել «Ռեալի» դեմ խաղում»
19.10.2025
231 0

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս–Դիտեր Ֆլիկը խոսել է Լա լիգայի 9–րդ տուրում կայացած «Ժիրոնայի» դեմ խաղում (2:1) կարմիր քարտ ստանալուց։

«Ես ծափահարում էի Ֆրենկիին, այլ ոչ թե մրցավարին։ Փորձեցի խոսել մրցավարի հետ, սակայն նա չցանկացավ շփվել ինձ հետ։ Նա որոշում կայացրեց, որը ես ընդունեցի։

Սա այն ամբողջն է, որը ես կարող եմ ասել, ցավալի է, որ չեմ կարողանա թիմի հետ լինել «Էլ Կլասիկոյին»,– «Բարսելոնայի» մարզչի խոսքը մեջբերում է Sport.es–ը։

«Ռեալի» ու «Բարսելոնայի» միջև հանդիպումը կկայանա «Սանտիագո Բեռնաբեուում»՝ հոկտեմբերի 26–ին (19:15):


Ամենակարդացված