Իսպանիայի առաջնության 9–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» կհյուրընկալվի «Խետաֆեին» (19.10.2025, 23:00):
Մադրիիդ «Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի նախախաղային մամուլի ասուլիսը
«Բոլոր այն ֆուտբոլիստները, որոնք վերադարձել են հավաքականներից, վնասվածք չունեն՝ բացառությամբ Հաուսենի։
«Վաղը մեզ դժվար հանդիպում է սպասվում, «Խետաֆեն» մրցունակ թիմ է, քանի որ այն ղեկավարում է Բորդալասը՝ հիանալի մարզիչ։ Մենք հասկանում ենք, որ օրացույցը շատ հագեցած է, սակայն մենք հիմա կենտրոնացած ենք միայն վաղվա խաղի վրա»։
«Ֆուտբոլիստներին պատժել ուշանալու համա՞ր, կարծում եմ՝ պետք է հարգել թիմին։ Ֆուտբոլիստները հրաշալի հասկանում են, թե ինչ է նրանցից պահանջվում»։
«Ասենսիոն հրաշալի է մենապայքարներում, ինչպես նաև լավ է հասկանում խաղը։ Նա դեռ աճելու տեղ ունի, մենք տեսանք նրա սխալները ԱԱԱ–ում, սակայն դա արդեն անցյալում է։ Ընթացիկ մրցաշրջանում Ռաուլը շատ լավ և հուսալի պաշտպանվում է։ Նա ճկուն է, բազմակողմանի զարգացած և շատ մրցունակ»։
«Մենք ուրախ ենք, որ Մենդին շարք է վերադարձել, սակայն նա դեռ շատ մարզվի ընդհանուր խմբում։ Նա կարող է խաղալ ինչպես ձախից, այնպես էլ պաշտպանության կենտրոնում։ Բայց ես չեմ կարող ասել՝ երբ Ֆերլանը կվերադառնա լավագույն ֆիզիկական մարզավիճակին։ Սա մի քանի շաբաթվա հարց է»։
«Սեբալյոսը բաց կթողնի վաղվա խաղը։ Հնարավոր է, որ նա ներառված լինի «Յուվենտուսի» դեմ խաղի հայտացուցակում (22.10, 23:00)։
«Մբապեի հետ ամեն բան կարգին է։ Հնարավոր է, որ նա վաղն ընդգրկվի մեկնարկային կազմում»։
«Էնդրիկը և Գոնսալոն վարձակալության առաջարկներ ունե՞ն, ես չեմ մտածում դրա մասին և նրանք ինձ այլ ակումբ տեղափոխվելու խնդրանքով չեն դիմել։ Հիմա նրանք «Ռեալի» ֆուտբոլիստներ ենք, մեր թիմում թագավորում է դաժան մրցակցությունը և դա լավ է»։
«Գիտենք՝ ինչերի է ընդունակ Բելինգեմը։ Նա ամբողջովին վերականգնվել է և ցանկանում է ցուցադրել իր լավագույն խաղամակարդակը»։