Հոդվածներ

Հայտնի է՝ որքան բաց կթողնի Հաուսենը
09.10.2025
1651 0

Դին Հաուսենը մոտ երկու շաբաթ կբացակայի վնասվածքի պատճառով։

Հիշեցնենք, որ «Ռեալի» պաշտպանը վնասվածք էր ստացել Իսպանիայի հավաքականի ճամբարում և այդ պատճառով չի կարողանա մասնակցել հոկտեմբերյան խաղերին։

Մադրիդյան ակումբը հայտնել է, որ խաղացողի մոտ ախտորոշվել է ձախ ոտքի քամբալանման մկանի վնասվածք։

El Chiringuito-ի լրագրող Խոսե Լուիս Սանչեսի տեղեկություններով՝ Հաուսենը բաց կթողնի հոկտեմբերի 19-ի «Խետաֆեի» դեմ խաղը, իսկ նրա մասնակցությունը Չեմպիոնների լիգայի «Յուվենտուսի» դեմ հանդիպմանը դեռ հարցականի տակ է։ Միևնույն ժամանակ, խաղացողն անպայման կվերականգնվի մինչև հոկտեմբերի 26-ի «Բարսելոնայի» դեմ Էլ Կլասիկոն։

The Athletic-ի լրագրող Գիլյերմո Ռայը նույնպես գրում է, որ ֆուտբոլիստը խաղադաշտ կվերադառնա առավելագույնը երկու շաբաթվա ընթացքում։

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված