• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Հայտնի է, թե ովքեր են լինելու «Ռեալի» 4 ավագները գալիք մրցաշրջանում

Հոդվածներ

Հայտնի է, թե ովքեր են լինելու «Ռեալի» 4 ավագները գալիք մրցաշրջանում
30.06.2023
1573 0

Կարիմ Բենզեմայի հեռանալուց հետո Մադրիդի «Ռեալը» պետք է ընտրեր իր նոր ավագին։ 

Ինչպես և սպասվում էր, գալիք մրցաշրջանում թիմի հիմնական ավագը լինելու է Նաչո Ֆերնանդեսը, ով փոքր տարիքից հանդես է գալիս «Արքայական» ակումբի կազմում։ 

Մյուս երեք ավագները լինելու են Լուկա Մոդրիչը, Դանի Կարվախալը և Թոնի Կրոսը։ 

Հաշվի առնելով այն, որ առաջիկա մրցաշրջանը Կրոսի և Մոդրիչի համար կարող է վերջինը լինել «Սերուցքայինների» կազմում, արդեն 2024/25 մրցաշրջանում թիմի 4 ավագների թվում կարող են լինել Ֆեդե Վալվերդեն և Տիբո Կուրտուան։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված