Հոդվածներ

Եվրոպական ակումբները պատրաստվու են գնել Էնդրիկին
16.10.2025
209 0

«Մարսելը» և մի շարք այլ եվրոպական ակումբներ պատրաստում են առաջարկներ Էնդրիկի տրանասֆերը 2026 թվականի հունվարին գնելու համար, հայտնում է ESPN-ը։

Այնուամենայնիվ, Էնդրիկը և նրա շրջապատը կարծում են, որ այս թեման այժմ քննարկելու կարիք չկա, քանի որ որոշումը կախված է բազմաթիվ գործոններից։ Առաջիկա խաղերը որոշիչ կլինեն՝ հասկանալու, թե ինչ քայլեր են ձեռնարկվելու ֆուտբոլիստի ապագայի վերաբերյալ։ Ինքը՝ բրազիլացին, սպասում է փոփոխություններ  «Ռեալում» իր կարգավիճակի հետ կապված։

Հիշեցնենք, որ Էնդրիկն ստացել էր ազդրի վնասվածք մայիսին և այդ պահից ի վեր չի հայտնվել խաղադաշտում։ Աշխարհի ակումբային առաջնությունից առաջ վնասվածքը վատթարացել էր, ինչի հետևանքով նա չէր կարողացել մասնակցել մրցաշարին։ Տեղեկացվել էր, որ ֆուտբոլիստը կարող է բաց թողնել շուրջ հինգ ամիս։

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված