Հոդվածներ

Պաշտոնական հայտարարություն
26.09.2025
2050 0

«Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբը ցանկանում է արտահայտել իր գոհունակությունը Եվրոպական հանձնաժողովի որոշման կապակցությամբ, ըստ որի՝ Մադրիդի քաղաքապետարանի հետ 2011 թվականին ստորագրված կարգավորման համաձայնագիրը «չի հանդիսանում պետական օգնություն», ուստի եզրակացվում է, որ պատշաճ կերպով լուծված են այն կասկածները, որոնք հանգեցրել էին գործի հարուցմանը։

Եվրոպական հանձնաժողովը իր վերջնական որոշմամբ արձանագրում է, որ «Ռեալ Մադրիդին» որևէ արտոնյալ վերաբերմունք կամ օգնություն չի ցուցաբերվել։

Եվրոպական հանձնաժողովը հատուկ ընդգծում է, որ 2011 թվականի համաձայնագրում սահմանված փոխհատուցումն ամենաօպտիմալ լուծումն էր Մադրիդի քաղաքապետարանի համար՝ կարգավորելու այն խախտումը, որը մեր ակումբը կրել էր ավելի քան մեկ տասնամյակ։ Նշված փոխհատուցումն ամրագրվել էր, քանի որ անհնար էր դարձել Լաս Տաբլասում գտնվող B-32 հողամասի փոխանցումը «Ռեալ Մադրիդին», որը բխում էր դեռևս 1998 թվականի համաձայնագրից։

Եվրոպական հանձնաժողովը նաև ճանաչում է, որ 2011 թվականի համաձայնագրում ներառված Լաս Տաբլասի B-32 հողամասի գնահատումը՝ կատարված կադաստրի մեթոդաբանության և կիրառելի օրենսդրության գնահատման չափանիշների համաձայն, ճիշտ էր։ Սխալ էր այն գնահատման համակարգը, որը հանձնաժողովը հանձնարարվել էր իրականացնել Բարսելոնայի ճարտարապետական ստուդիային և որը ծառայել էր որպես հիմք 2016 թվականի սկզբնական դատապարտող որոշման համար։ «Ռեալ Մադրիդի» կողմից ներկայացված բոլոր անկախ գնահատումները, ինչպես նաև Իսպանիայի ֆինանսների նախարարության Կադաստրի գլխավոր տնօրինության գնահատումը համընկնում էին Մադրիդի քաղաքապետարանի մասնագետների կողմից 2011 թվականի համաձայնագրում սահմանված գնահատման հետ։

Բացի այդ, Եվրոպական հանձնաժողովը հայտարարում է, որ Մադրիդի քաղաքապետարանը հավաքել էր բոլոր անհրաժեշտ տեխնիկական զեկույցները (իրավական, տնտեսական և քաղաքաշինական) 2011 թվականի համաձայնագիրը ստորագրելու համար՝ ինչպես դա կաներ ցանկացած մասնավոր գործարար կառույց շուկայական պայմաններում։

Մեր ակումբը անհապաղ կպահանջի վերադարձնել այն 20,3 միլիոն եվրոն, որը 2016 թվականին վճարվել էր Մադրիդի քաղաքապետարանին, գումարած օրենսդրությամբ սահմանված տույժերի տոկոսները, որպեսզի վերականգնվեն այն տնտեսական վնասները, որոնք պատճառվել են այս ավելի քան 12 տարի տևած հետաքննության արդյունքում։

Այս գործընթացի վերջնական որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ «Ռեալ Մադրիդի» կառավարումն իրականացվում է թափանցիկության, ամբողջականության և ազնվության սկզբունքների ներքո․ արժեքներ, որոնք հիմք են հանդիսանում ակումբի բոլոր գործողությունների համար։


Ամենակարդացված