Հոդվածներ

Չավի․ «Տեղի ունեցածը խայտառակություն էր»
22.04.2024
2501 0

Իսպանիայի առաջնության 32–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» տանը մրցեց «Բարսելոնայի» հետ և հաղթեց 3–2 հաշվով։

Կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսի հետխաղային մամուլի ասուլիսը

«Մենք պետք է հպարտանանք մեր խաղով՝ մանավանդ երկրորդ կեսում։ Մենք լավ էինք վերահսկում հանդիպման ընթացքը և արժանի էինք հաղթանակի։ Յամալի հարվածի դրվագում գնդակը հատեց դարպասային գիծը։ Մենք պարտվեցինք մեզանից անկախ հանգամանքներում, տեղի ունեցածը խայտառակություն էր»։

«Մրցավարների քննադատությու՞նը, ինձ կարող են պատժել շատ բառերի համար, սակայն բոլորս էլ տեսանք այսօր տեղի ունեցածը։ Ես կարող եմ միայն վերլուծել մեր խաղն ու ասել, որ այս խաղում «Ռեալից» լավն էինք»։

«Մեր երկրորդ բաց թողած գոլը պաշտպանության սխալն էր, իսկ երրորդը՝ անցումը, որը չկարողացանք վերահսկել։ Այս «Էլ Կլասիկոն» նման էր առաջին շրջանի հանդիպմանը։ Մեր թիմին ավելացրեք 6 միավոր, նրանցից հանեք նույնքան, և տեսեք, որ մրցաշարային աղյուսակում փոփոխություն կլինի»։

«Շնորհավորեք «Ռեալ Մադրիդին»՝ չեմպիոնական տիտղոսի համար, նրանք այս խաղարկությունում ընդամենը 1 անգամ են պարտվել Լա լիգայում և հիանալի մրցաշար են անցկացրել։ Այնուամենայնիվ, այսօր ես առավելագույնս անարդարության զգացողություն ունեմ»։


Ամենակարդացված