Հոդվածներ

«Ռեալի» սանը փայլում է Ա Սերիայում
20.10.2025
280 0

Մադրիդի «Ռեալի» սան Նիկո Պասի հաշվին Իտալիայի առաջնության 7 խաղում 4 գոլ և 4 գոլային փոխանցում կա․ նա «գոլ+փոխանցում» համակարգով  առաջնության  առաջատարն է։ «Կոմոյի» ֆուտբոլիստը նաև առաջինն է գոլային փոխանցումների հաշվարկում, իսկ լավագույն խաղացողների ցուցակում կիսում է առաջին հորիզոնականը «Միլանը» ներկայացնող Կրիստիան Պուլիշիչի հետ։

«Արքայական ակումբն» ունի խաղացողին հետ վերադարձնելու իրավունք։ 

Ֆրանսեսկ Ֆաբրեգասի մարզած թիմը Իտալիայի առաջնության 2025/26 մրցաշրջանում 7 խաղում խփել է 9 գոլ, իսկ Նիկո Պասը բաց է թողել միայն մեկ հանդիպում։


Ամենակարդացված