Հոդվածներ

Բենզեման և «Ռեալը» այլևս չեն հետևում միմյանց ինստագրամում
21.06.2023
2862 0

Կարիմ Բենզեման այլևս չի հետևում «Ռեալի» սոցիալական էջերին։ 

Հունիսի սկզբին ֆրանսիացին ազատ գործակալի կարգավիճակով հեռացավ «Արքայական» ակումբից և կարիերան կշարունակի Սաուդիան Արաբիան ներկայացնող «Ալ-Իթիհադ» ակումբի կազմում։ 

Այդ տեղափոխությունից օրեր անց Կարիմը սկսել է չհետևել «Ռեալի» սոցիալական էջերին, բայց հատկանշական է, որ նա շարունակում է հետևել իր նախկին խաղընկերներից շատերին և նաև Կարլո Անչելոտիին։ 

Ավելի վաղ «Ռեալը» ևս սկսել էր  չհետևել Բենզեմային՝ պահելով այն քաղաքականությունը, որ ակումբի էջը պետք է հետևի միայն ներկայիս կազմի ֆուտբոլիստներին։ 

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված