Հոդվածներ

Կուրտուան վնասվածք է ստացել ու չի միանա Բելգիայի հավաքականին
11.11.2025
424 0

Տիբո Կուրտուան վնասվածքի պատճառով բաց կթողնի մոտ երկու շաբաթ։ 

«Արքայական» ակումբի մամուլի ծառայության տեղակացմամբ, դարպասապահը ձախ ոտքի մկանային վնասվածք է ստացել։ 

Լրագրող Մելչոր Ռուիսի տվյալներով, Կուրտուան բաց կթողնի մոտ 15 օր։ Տիբոն չի կարողանա օգնել Բելգիայի հավաքականին Ղազախստանի և Լիխտեյնշտեյնի հավաքականների դեմ խաղերում։ 

Ամեն դեպքում նա պատրաստ կլինի նոյեմբերի 23-ին կայանալիք «Էլչեի» դեմ հանդիպմանը։

Los Merengues, Realmadrid.am

 


Ամենակարդացված