Հոդվածներ

ՉԼ-ի 1/8 եզրափակիչում «Ռեալի» մրցակիցը (լուսանկար)
18.12.2023
4905 0

Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացավ Չեմպիոնների լիգայի 2023/24 մրցաշրջանի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը:

Եվրոպական ֆուտբոլի 16 լավագույն թիմեր իմացան իրենց մրցակիցներին:

«Ռեալը» եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի փլեյ-օֆֆ առաջին փուլում ուժերը կչափի գերմանական «Լայպցիգի» հետ:

1/8 եզրափակիչի առաջին խաղերը կկայանան 2024 թվականի փետրվարի 13, 14, 20 և 21-ին, իսկ պատասխան խաղերը՝ մարտի  5, 6, 12և 13 մարտին:

Չեմպիոնների լիգայի 2023/24 մրցաշրջանի եզրափակիչը կկայանա 2024 թվականի հունիսի 1-ին՝ Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում:


Ամենակարդացված