Հոդվածներ

Պերեսը հայտնել է Անչելոտիին, որ վստահում է վերջինիս
22.05.2023
1774 0

Ֆլորենտինո Պերեսը շարունակում է վստահել Կարլո Անչելոտիին։ 

«Ռեալի» նախագահը հանդիպում է ունեցել իտալացի մասնագետի հետ և հայտնել նրան, որ վստահում է վերջինիս ու հաջորդ մրցաշրջանում ևս նրան տեսնում է թիմի ղեկին։ 

Կողմերը քննարկել են նաև թիմի ապագան և եկել եզրահանգման, որ թիմը ուժեղանալու կարիք ունի։ Պերեսը վստահեցրել է, որ նոր համալրումներ լինելու են։ 

Չի սպասվում, որ «Ռեալը» շատ ակտիվ է լինելու տրանսֆերային շուկայում, բայց նոր ֆուտբոլիստներ լինելու են։ Հիմնական թիրախը Ջուդ Բելինգեմն է։ 

Մյուս կողմից «Արքայական» ակումբում սպասում են, որ հաջորդ մրցաշրջանում թիմի երիտասարդ ֆուտբոլիստները աճ են գրանցելու։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված