Հոդվածներ

«Ռեալը» հետևում է Կանսելուին
22.05.2023
1688 0

Ժոաու Կանսելուն կարող է հայտնվել «Ռեալում»։

Պորտուգալացին այժմ վարձավճարային հիմունքներով հանդես է գալիս «Բավարիայի» կազմում։ Մեծ հավանականությամբ մյունխենյան ակումբը չի փորձի ձեռք բերել Կանսելուի տրանսֆերային իրավունքները։ «Մանչեսթեր Սիթին» մոտ 70 մլն եվրո է ցանկանում ստանալ պորտուգալացու տրանսֆերի արդյունքում։ 

Մեծ է հավանականությունը, որ Կանսելուն չի մնա «Սիթիում», քանի որ նրա հարաբերությունների Գվարդիոլայի հետ այնքան էլ լավ մակարդակի վրա չեն։

Կանսելուի ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու «Բարսելոնան»։ 

«Ռեալն» էլ եզրային պաշտպանի փնտրտուքների մեջ է, և Կանսելուն հավակնորդների թվում է։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված