• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Վինիսիուսն ու Կրոսը բաց կթողնեն «Կադիսի» դեմ կայանալիք հանդիպումը

Հոդվածներ

Վինիսիուսն ու Կրոսը բաց կթողնեն «Կադիսի» դեմ կայանալիք հանդիպումը
14.04.2023
2029 0

Վինի Ջունիորը և Թոնի Կրոսը չեն օգնի «Ռեալին» «Կադիսի» դեմ կայանալիք խաղում։

Cope-ի փոխանցմամբ, երկու ֆուտբոլիստներն էլ բաց են թողել թիմի վերջին մարզումը։  Նրանք չեն մասնակցի Լա Լիգայի 29-րդ տուրի հանդիպմանը մկանային գերլարվածության պատճառով։ 

As-ի տեղեկացմամբ, «Արքայական» ակումբում կասկածներ չունեն, որ թե՛ Կրոսը, և թե՛ Վինիսիուսը պատրաստ կլինեն «Չելսիի» դեմ պատասխան հանդիպմանը։ 

Մարզմանը չի մասնակցել նաև Ֆերլան Մենդին, ով երկար ժամանակով է շարքից դուրս մնացել։ 

«Ռեալը» վաղը՝ Երևանի ժամանակով 23։00-ին, ուժերն է չափելու «Կադիսի» հետ։

Los Merengues, Realmadrid.am



Ամենակարդացված