• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Անչելոտիին երկու հանդիպում է բաժանում հերթական պատմական ցուցանիշից

Հոդվածներ

Անչելոտիին երկու հանդիպում է բաժանում հերթական պատմական ցուցանիշից
08.09.2022
3142 0

«Սելթիկի» նկատմամբ տարած հաղթանակը հոբելյանական էր Կարլո Անչելոտիի համար։

Իտալացի մասնագետը իր 100-րդ հաղթանակը տոնեց ՉԼ-ում։ 

Ընդհանուր առմամբ Կարլոն 180 հանդիպում է անցկացրել ՉԼ-ում, որոնցից 41-ը մասնագետի համար ավարտվել են ոչ ոքի արդյունքով և 39-ը՝ պարտությամբ։ 

Այդ 100 հաղթանակները Անչելոտին տարել է հետևյալ ակումբների ղեկին։ 

«Միլան» -39, «Ռեալ Մադրիդ» -29, «Չելսի» -10, «Բավարիա» -7, «ՊՍԺ»-6, «Նապոլի» -5, «Յուվենթուս» -2, «Պարմա» -2

Միակ մարզիչը, ում հաջողվել է ավելի շատ հաղթանակներ տանել ՉԼ-ում, դա Սեր Ալեքս Ֆերգյուսոնն է (102)։

Այդպիսով Անչելոտիին ընդամենը երկու հաղթանակ է բաժանում ՉԼ-ում հերթական պատմական ցուցանիշը գրանցելուց։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված