Հոդվածներ

Todofichajes. «Ռեալը» միացել է Վեյնալդումի տրանսֆերի համար պայքարին
19.11.2020
1753 0

«Լիվերպուլի» կիսապաշտպան Ջորջինյո Վեյնալդումը կարիերան կարող է շարունակել «Ռեալում»:

Ինչպես հաղորդում է todofichajes.com-ը, հոլանդացու՝ անգլիական ակումբի հետ գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է գալիք ամռանն, ու նա դեռևս չի կարողանում համաձայնության գալ այն երկարաձգելու հարցում: 


Հունվարին Վեյլանալդումը իրավունք կունենա բանակցել այլ ակումբների հետ:

Նշվում է, որ  30-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար պայքարին միացել է նաև «Ռեալը»: «Սերուցքայինները» նրան դիտարկում են որպես Կազեմիրոյին փոխարինողի:

Ավելի վաղ տեղեկություն կար, որ Վեյնալդումի ծառայություններով հետաքրքված են «Բարսելոնան», «Միլանն» ոււ «Ինտերը»:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված