Հոդվածներ

Հոլանդը ցանկաում է խաղալ «Ռեալում», և «Դորտմունդում» գիտեն դա
31.03.2021
1713 0

El Chiringuito-ի հետ զրույցի ընթացքում իսպանացի հայտնի լրագրող Խոսեպ Պեդրերոլը անդրադարձել է Էրլինգ Հոլանդի՝ Մադրիդի «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին։

«Դորտմունդում» գիտեն, որ Հոլանդը ցանկանում է հանդես գալ «Ռեալի» կազմում։

Եթե «Ռեալում» ցանկանում են ձեռք բերել Հոլանդի տրանսֆերը այս տարվա ընթացքում, ապա պետք է կատարեն բոլոր այն պայմանները, որոնք կներկայացնի գերմանական ակումբը։ 

«Ռեալը» առավելություն ունի մյուս թիմերի նկատմամբ այս հարցում, և դա կապված է Պերեսի՝ «Դորտմունդի» ղեկավարության հետ ունեցած ջերմ հարաբերությունների հետ։ 

Հիմա ամեն բան կախված է նրանից, թե ցանկանու՞մ է արդյոք «Դորտմունդը» ամռանը բաժանվել իր ֆուտբոլիստից». ասել է Պեդրերոլը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված