Հոդվածներ

Պաշտոնական հայտարարություն. Անտոնիո Պինտուս
05.06.2021
4408 0

Մադրիդի «Ռեալը» պաշտոնապես հայտարարեց Անտոնիո Պինտուսի վերադարձի մասին։ 

Իտալացի ֆիզիոթերապեվտը հեռացել էր «Արքայական» ակումբից երկու տարի առաջ և աշխատում էր Անտոնիո Կոնտեի մարզչական շտաբում։ Կոնտեի՝ «Ինտերից» հեռանալուց հետո հեռացավ նաև Պինտուսը։ 

2016-19 թվականների ընթացքում Պինտուսը աշխատել է «Ռեալում» և համարվում է աշխարհի լավագույն մասնագետներից մեկը։ Նրա վերադարձը անչափ կարևոր էր «Ռեալի» համար, քանի որ Գրեգորի Դյուպոնի հետ ֆուտբոլիստները անընդհատ վնասվածքներ էին ստանում։

«Սերուցքայինները» այժմ լրջորեն կարող են պատրաստվել առաջիկա մրցաշրջանին։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված