• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Transfermarkt-ը ներկայացրել է Լա Լիգայի 10 ամենաթանկարժեք ֆուտբոլիստներին

Հոդվածներ

Transfermarkt-ը ներկայացրել է Լա Լիգայի 10 ամենաթանկարժեք ֆուտբոլիստներին
31.03.2023
2227 0

Transfermarkt-ը ներկայացրել է Լա Լիգայում հանդես եկող 10 ամենաթանկարժեք ֆուտբոլիստների ցանկը։ Այդ ցուցակում տեղ են գտել միայն «Ռեալի» և «Բարսելոնայի» ֆուտբոլիստները։ 

Ստորև ներկայացված է այդ ցանկը։ 

1. Վինիսիուս Ջունիոր – 120 մլն եվրո 

2. Պեդրի – 100 մլն եվրո

3. Ֆեդե Վալվերդե  – 100 մլն եվրո

4. Գավի – 90 մլն եվրո

5.Օրելիեն Չուամենի – 90 մլն եվրո

6. Ռոդրիգո – 80 մլն եվրո

7. Ռոնալդ Արաուխո – 70 մլն եվրո

8. Էդեր Միլիտաո – 70 մլն եվրո

9. Էդուարդո Կամավինգա – 60 մլն եվրո

10. Ժյուլ Կունդե  – 60 մլն եվրո



Այս տասնյակում տեղ չեն գտել օրինակ Ֆրենկի Դե Յոնգը, Տիբո Կուրտուան և Ուսման Դեմբելեն, չնայած այն ամենին, որ նրանց տրանսֆերային արժեքը ևս գնահատվում է 60 մլն եվրո։ Բանն այն է, որ այդ ֆուտբոլիստները տարիքով ավելի մեծ են, քան 10-րդ հորիզոնականը զբաղեցնող Կունդեն։

Հաջորդ ցուցակում Միկել Օյարսաբալն է, ով հանդես է գալիս «Ռեալ Սոսյեդադի» կազմում։ Նրա տրանսֆերային արժեքը կազմում է 50 մլն եվրո։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված