Հոդվածներ

«Ռեալում» հիացած են Ռյուդիգերով
31.03.2023
1845 0

«Ռեալում» կարծում են, որ ազատ գործակալի կարգավիճակում գերմանացի պաշտպան Անտոնիո Ռյուդիգերի տեղափոխությունը մադրիդյան ակումբ մեծ հաջողություն էր:

Ընթացիկ մրցաշրջանում ակումբում նկատել են, որ Ռյուդիգերը նմանություն ունի Կրոսի հետ: Խոսքը ոչ թե անհատական որակների մասին է, այլ կարգապահության ու նվիրվածության: Նա արդեն սկսել է խոսել իսպաներեն, սակայն հրապարակային չի անում, քանի որ ցանկանում է ավելի լավ տիրապետել:

30-ամյա ֆուտբոլիստը «Ռեալը» բոլորից վեր է դասում: Նման վերաբերմունքը արտահայտվում է նրանով, որ նա Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆլիկին խնդրել էր իրեն չհրավիրել առաջիկա խաղերին՝ մրցաշրջանի որոշիչ հատվածում «Ռեալի» խաղերին ամբողջովին պատրաստ լինելու համար:

Ոչ պակաս կարևոր հանգամանք էր նաև Ռյուդիգերի արագ հարմարվելը նոր թիմում: Այս պահին նա «Ռեալի» ֆուտբոլիստների շրջանում 4-րդ ամենաշատ խաղաժամանակ ստացած ֆուտբոլիստն է:


Ամենակարդացված