• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Ռոդրիգո. «Մենք պահեր ունեինք, ուղղակի չէինք կարողանում դրանք օգտագործել»

Հոդվածներ

Ռոդրիգո. «Մենք պահեր ունեինք, ուղղակի չէինք կարողանում դրանք օգտագործել»
06.03.2023
1521 0

«Բետիսի» դեմ կայացած խաղից հետո Ռոդրիգո Գոեսը կիսվել է իր տպավորություններով։ 

«Հիսաթափված ենք, քանի որ լավ հանդիպում անցկացրինք ու ստեղծեցինք պահեր։ Չբավականացրեց միայն դիպուկությունը։ Մենք պետք է շարունակենք քրտնաջան աշխատել ու հասնել մեր առջև դրված նպատակին։

Թե՛ ֆիզիկապե, և թե՛ հոգեպես թիմը լավ վիճակում է, բայց լինում են նման խաղեր, երբ գնդակն ուղղակի չի ուզում հայտնվել դարպասում։ Երբեմն տեղի է ունենում նաև հակառակը՝ վատ հարված ես կատարում և գնդակը հայտնվում է ցանցում։ Սա ֆուտբոլ է». նշել է Ռոդրիգոն։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված