Հոդվածներ

Վիճակագրական տվյալներ՝ «Ռեալ Մադրիդ» – «Պաչուկա» խաղից հետո
23.06.2025
586 0

ԱԱԱ–ի երկրորդ տուրում Մադրիդի «Ռեալը» 3։1 հաշվով առավելության հասավ «Պաչուկայի» նկատմամբ։

«Ռեալ Մադրիդը» Ալոնսոյի գլխավորությամբ տարավ առաջին հաղթանակը

Կուրտուան կատարեց 10 սեյվ՝ լավագույն արդյունքը ԱԱԱ-ում։

Գոնսալո Գարսիան «Ռեալի» առաջին ֆուտբոլիստն է 2023 թվականից ի վեր, որը մեկնարկային կազմում անցկացրած իր առաջին երկու հանդիպումներում աչքի է ընկել գոլային գործողությամբ (1 գոլ և 1 գոլային փոխանցում)։ Վերջին անգամ նման բան հաջողվել էր Խոսելուին՝ գրեթե 2 տարի առաջ (2 գոլ)։

Գյուլերը դարձել է ամենաերիտասարդ ֆուտբոլիստը՝ սկսած առնվազն 2009/10 մրցաշրջանից, ով կարողացել է 10 գոլ խփել «Ռեալ Մադրիդի» կազմում՝ սկսելով խաղերը մեկնարկային կազմում (20 տարեկան և 57 օրական)։ Մինչ այս ռեկորդը պատկանում էր Վինիսիուսին (20 տարեկան և 80 օրական)։

«Ռեալ Մադրիդը» Ալոնսոյի գլխավորությամբ առաջին երկու խաղերում կատարել է ընդամենը 27 հարված՝ երկրորդ ամենավատ արդյունքը նոր մարզչի գլխավորությամբ սկսած առնվազն 2009/10 մրցաշրջանից։ Ավելի վատ եղել է միայն Լոպետեգիի օրոք՝ 24 հարված։

 Ասենսիոն դարձել է առաջին եվրոպացի ֆուտբոլիստը՝ սկսած 2010 թվականից, որը հեռացվել է դաշտից ու միաժամանակ իր թիմի դարպասին 11–մետրանոց «նվիրել» ԱԱԱ-ի (ներառյալ նախորդ ձևաչափը) շրջանակում։

Ասենսիոյի կարմիր քարտը դարձել է «Ռեալի» ամենավաղ հեռացումը պաշտոնական խաղում՝ սկսած 2021-ի հունվարից (այն ժամանակ «Լևանտեի» դեմ խաղում հեռացվել էր Միլիտաոն)։


Ամենակարդացված