Հոդվածներ

Էնդրիկը գոլ չի խփել 10 անընդմեջ խաղում
24.02.2023
3058 0

Բրազիլացի ծագող աստղ Էնդրիկը, որը պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ, «Պալմեյրասի» կազմում գոլ չի խփել 10 անընդմեջ խաղում:

«Ռեդ Բուլ Բրագանտինոյի» դեմ խաղի 60-րդ րոպեին ֆուտբոլիստը փոխարինվել է ու պահեստայինների նստարանին չի կարողացել զսպել արցունքները:

Հիշեցնենք, որ Էնդրիկը «Ռեալին» միանալու է 2024 թվականին: Գործարքի համար Իսպանիայի չեմպիոնը վճարել էր 60 միլիոն եվրո:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված