• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Նաչո. «Եթե նույնսիկ խաղամ յուրաքանչյուր րոպեն, դա չի ազդելու իմ որոշման վրա»

Հոդվածներ

Նաչո. «Եթե նույնսիկ խաղամ յուրաքանչյուր րոպեն, դա չի ազդելու իմ որոշման վրա»
23.02.2023
2955 0

«Լիվերպուլի» դեմ կայացած խաղից հետո Նաչո Ֆերնանդեսը խոսել է իր ապագայի մասին։

«Մրցաշրջանի սկիզբը բարդ դասավորվեց ինձ համար։ Ես կարծում էի, որ արժանի եմ ավելի շատ խաղալուն։ Այդ ժամանակ իմ գլխում շատ մտքեր կային։ Դեռևս չեմ որոշել, թե ինչ եմ անելու ապագայում։ Դա անձնական և նույնիսկ ընտանեկան որոշում է։ Չեմ ցանկանում որևէ ուղերձ հղել լրատվամիջոցների միջոցով, քանի որ իմ հարաբերությունները ակումբի հետ չէին կարող ավելի լավը լինել։

Երբ որոշում կայացնեմ, ակումբը դրա մասին կիմանա առաջինը։ Եթե նույնսիկ խաղամ յուրաքանչյուր րոպեն, դա չի ազդելու իմ որոշման վրա». նշել է Նաչոն։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված