Հոդվածներ

«Զիդանի բանաձևը» գործի մեջ է
11.02.2023
1565 0

Իսպանական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի դիրքերն ամուր են և աշխատանքի վերջնական գնահատականը կտրվի մրցաշրջանի վերջում:

Այնուամենայնիվ, ակումբում պատրաստվում են իրադարձությունների զարգացման տարբեր սցենարների՝ օգտագործելով ավելի վաղ մեծ հաջողություն բերած «Զիդանի բանաձևը», երբ թիմը գլխավորեց ոչ այդքան փորձառու մարզիչ, սակայն հիանալի արդյունքներ գրանցեց:

Այս պահին «Ռեալում» երեք թեկնածու կա այդ դերի համար. Ռաուլը («Կաստիլյա»), Ալոնսոն («Բայեր») և Արբելոան («Խուվենիլ Ա»):

Ռաուլ. Թիմի նախկին լեգենդար հարձակվողի դիրքն ավելի բարձր է համեմատած իր գործընկերների: Մասնագետը տպավորիչ մրցաշրջան է անցկացնում երկրորդ թիմում և պայքարում է Սեգունդայի ուղեգիր նվաճելու համար: Ավելի վաղ նա մերժել էր «Լիդսի» ու «Շալկեի» առաջարկը որպեսզի շարունակեր աշխատանքը «Ռեալի» համակարգում:

Ալոնսո. Իսպանացի մասնագետն արդեն եվրոպական ֆուտբոլի էլիտայի անդամ է և գլխավորում է Լևերկուզենի «Բայերը»: Գերմանական ակումբը դիմել էր նրա ծառայություններին, որպեսզի թիմին հաներ ճգնաժամից և այս պահին գործերը հաջող են: Մադրիդցիները ուշադիր հետևում են Բունդեսլիգայում Չաբիի աշխատանքին:

Արբելոա. Ակումբի սանը մարզչական կարիերայում բավականին մեծ առաջընթաց է գրանցել «Խուվենիլ Ա»-ում: Նա դեռ նոր է քայլեր կատարում այս ոլորտում, սակայն ազդեցությունը պատանեկան ֆուտբոլում արդեն զգալի է: Նա իր սաների հետ գերազանցում է բոլոր հնարավոր ռեկորդները և շատ ֆուտբոլասերների կողմից սիրված խաղային ձեռագիր ունի: Հաշվի առնելով, թե ինչպես կդասավորվի Ռաուլի ճակատագիրը, Արբելոան կարող է քայլ առաջ կատարել ու գլխավորել «Կաստիլյան»:


Ամենակարդացված