Հոդվածներ

Վինիսիուս. «Հուսով եմ, որ կկարողանանք պարել մինչ եզրափակիչ»
06.12.2022
1207 0

«Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Վինիսիուս Ջունիորը խոսել է Կորեայի ընտրանու նկատմամբ տարած հաղթանակի մասին։ 

«Նորմալ է, որ ժամանակի ընթացքում մենք ավելացնում ենք։ Ամեն հաջորդ խաղին մենք ավելի վստահ ու ավելի խաղակցված ենք դառնում։ 

Այսօր մենք խաղում էինք մի հավաքականի դեմ, որը տարածություններ էր տալիս։  Երբ մեզ տալիս են այդ տարածությունները, մրցակցի համար շատ բարդ է դառնում։ Մենք լավ ֆուտբոլիստներ ու լավ որակներ ունենք հրաշալի հանդիպում անցկացնելու համար։ 

Հուսով եմ, որ կկարողանանք պարել մինչ եզրափակիչ։ Ջերմ փաթաթվեք Պելեին, քանի որ նա այժմ ուժի կարիք ունի։ Այս հաղթանակը նրա համար էր։ Մենք պետք է հաղթենք ԱԱ-ում ու այդ հաղթանակը նվիրենք Պելեին». նշել է Վինիսիուսը։

Հիշեցնենք, որ Վինին երեկ կայացած խաղում բացեց իր գոլերի հաշիվը ԱԱ 2022-ում։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված