Հոդվածներ

The Best FIFA Men’s Player. Բենզեման եռյակում է
11.02.2023
1244 0

ՖԻՖԱ-ն պաշտոնապես հրապարակել է 2022 թվականի The Best FIFA Men’s Player մրցանակի հավակնորդներին: Լավագույն եռյակում են Կարիմ Բենզեման («Ռեալ Մադրիդ», Ֆրանսիա), Լիոնել Մեսին (ՊՍԺ, Արգենտինա) և Կիլիան Մբապեն (ՊՍԺ, Ֆրանսիա):

35-ամյա Բենզեման «Ռեալի» կազմում հաղթել է Իսպանիայի առաջնությունն ու Իսպանիայի սուպերգավաթը, Չեմպիոնների լիգան ու ՈւԵՖԱ-ի սուպերգավաթը: Ֆրանսիացին «Ոսկե գնդակի» գործող դափնեկիրն է:

35-ամյա Մեսին 2022 թվականին ՊՍԺ-ի հետ հաղթել է Ֆրանսիայի առաջնությունն ու Ֆրանսիայի սուպերգավաթը: Արգենտինայի հավաքականի կազմում նա հաղթել է Կատարի աշխարհի առաջնությունը:

24-ամյա Մբապեն նույնպես հաղթել է Ֆրանսիայի առաջնությունն ու Ֆրանսիայի սուպերգավաթը, իսկ հավաքականի հետ հասել մինչև ԱԱ-ի եզրափակիչ ու զիջել արգենտինացիներին:


Ամենակարդացված