Մադրիդի «Ռեալի» հարձակվող Էնդրիկը, որը բաց է թողել Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլը, կմիանա «Սերուցքայիններին» շաբաթ օրը՝ հունիսի 28-ին։ Այս մասին հայտնում է Marca-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ բրազիլացի ֆուտբոլիստը պետք է վերականգնվի ծնկահոդի ջլի վնասվածքից, որը ստացել է մայիսի կեսերին՝ երկու ամսվա ընթացքում։ Էնդրիկն իր վերականգնման վերջին փուլը կանցկացնի ԱՄՆ-ում, որտեղ ընթանում է Աշխարհի ակումբային առաջնությունը։
«Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն ցանկանում է որքան հնարավոր է շուտ թիմում ներգրավել 18-ամյա հարձակվողին։ Էնդրիկը կկարողանա միանալ ընդհանուր մարզումներին լրացուցիչ բժշկական զննումից հետո։
Fanat, Realmadrid.am