Հոդվածներ

Վալվերդեն իր 100-րդ հանդիպումն անցկացրեց «Ռեալի» կազմում
14.05.2021
1329 0

«Գրանադայի» դեմ հանդիպումը Ֆեդե Վալվերդեի համար 100-րդն էր Մադրիդի «Ռեալի» մարզաշապիկով։

Սա Վալվերդեի 3-րդ մրցաշրջանն է «Ռեալի» հիմնական թիմում։ Այս ընթացքում նա թիմի հետ տարել է 62 հաղթանակ և դարձել 5 գոլի հեղինակ։ «Ռեալի» կազմում իր նորամուտը ուրուգվայցին նշել է 2018-ի հոկտեմբերի 23-ին՝ «Վիկտորիա Պլզենի» դեմ խաղում։

Այդ ընթացքում Վալվերդե հասցրել է թիմի հետ դառնալ ԱԱԱ-ի և Լա Լիգայի հաղթող, ինչպես նաև նվաճել Իսպանիայի սուպերգավաթը։ Այդ 100 խաղերից 71-ը Վալվերդեն անցկացրել է Լա Լիգայում, 17-ը՝ ՉԼ-ում, 9-ը Իսպանիայի գավաթի խաղարկությունում և 3-ը Իսպանիայի սուպերգավաթի խաղարկությունում։ Նախորդ մրցաշրջանում Վալվերդեն թիմի կազմում մասնակցել է 44 հանդիպման։ Դա նրա լավագույն ցուցանիշն է մինչ այս պահը։ Ընթացիկ մրցաշրջանում ուրուգվայցին մասնակցել է 31 հանդիպման և դարձել 3 գոլի հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am



Ամենակարդացված