Հոդվածներ

Անչելոտին ամփոփել է «Մալյորկայի» դեմ խաղը
06.02.2023
1384 0

«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ամփոփել է «Մալյորկայի» դեմ Իսպանիայի առաջնության 20-րդ տուրի  խաղը (0-1):

«Սպասում էինք այսպիսի ծանր և բարդ խաղ: «Ռեալին» չբավականացրեց հաջողությունը: Խաղը պարբերաբար ընդհատվում էր, շատ էին կանոնների մանր խախտումները: Գոլային պահեր ունեցանք, սակայն չկարողացանք օգտագործել դրանք: 

Կրոսն ու Մոդրիչը թեթև վնասվածք ունեին, այդ պատճառով էլ չէին ընդգրկվել մեկնարկային կազմում»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է Marca-ն:

20 խաղից հետո «Ռեալը» 45 միավորով երկրորդն է:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված