Հոդվածներ

Զիդանը իր որոշման մասին կհայտարարի առաջիկա շաբաթվա ընթացքում
22.05.2021
1611 0

AS-ի փոխանցմամբ, առաջիկա շաբաթվա ընթացքում Զինեդին Զիդանը և Ֆլորենտինո Պերեսը փակ դռների հետևում կքննարկենն ֆրանսիացու ապագան։ Նշվում է, որ Զիդանը արդեն կայացրել է իր որոշումը և Պերեսի հետ հանդիպման ժամանակ կհայտնի այդ մասին։ 

«Ռեալում» սերնդափոխություն է տեղի ունենում, և Զիդանը պետք է որոշում կայացնի, ցանկանու՞մ է նա մասնակցել դրան, թե՝ ոչ։ 

Առանցքային ֆուտբոլիստներից շատերը արդեն 30 տարեկանից բարձր են՝ Կրոսը, Մոդրիչը, Բենզեման, Ռամոսը և Մարսելոն։

Եթե, այնուամենայնիվ Զիդանը որոշի հեռանալ «Ռեալից», ապա ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում ամենայն հավանականությամբ կտեսնենք կամ Ռաուլին, կամ Ալեգրիին։ Սպասվում է, որ իրադարձությունների նման զարգացման պարագայում Զիդանը կգլխավորի կամ Ֆրանսիայի հավաքականը, կամ Թուրինի «Յուվենթուսը»։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված