Հոդվածներ

Անչելոտի. «Ընդմիջմանը խաղացողներիս ասացի, որ պետք է զարթնեն»
20.01.2023
2695 0

«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ամփոփել է «Վիլյառեալի» դեմ գավաթային խաղը (3-2):

«Առաջին կեսը շատ թույլ էր, սակայն երկրորդում ամեն ինչ փոխվեց: Մենք ճնշում էինք, ռիսկի էինք դիմում, խաղում էինք չոր ու ավելի խիզախ:

Ընդմինջմանը խաղացողներիս ասացի, որ պետք է զարթնեն: Սկսեցինք ավելի մեծ ուժերով պրեսինգ կիրառել, ու դա տվեց արդյունք»,- Անչելոտիի խոսքը փոխանցում է Marca-ն:

Հիշեցնենք, որ «Ռեալ Մադրիդը» 0-2 պարտվելիս քամբեք էր իրականացրել ու հաղթել 3-2 հաշվով՝ նվաճե;ով քառորդ եզրափակիչի ուղեգիր:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված