«Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբը և Կառլո Անչելոտին եկել են համաձայնության՝ ավարտելու «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնում նրա փուլը։ Մեր ակումբը ցանկանում է արտահայտել իր շնորհակալությունն ու սրտանց սերը մի մարդու հանդեպ, ով «Ռեալի» և համաշխարհային ֆուտբոլի մեծագույն լեգենդներից մեկն է։
Կառլո Անչելոտին գլխավորել է թիմը մեր 123 տարվա պատմության ամենահաջողակ ժամանակաշրջաններից մեկում և դարձել է ակումբի պատմության ամենատիտղոսակիր մարզիչը՝ 3 Չեմպիոնների լիգայի գավաթ, 3 աշխարհի ակումբային առաջնության գավաթ, 3 Եվրոպայի սուպերգավաթ, 2 Լա Լիգա, 2 Իսպանիայի գավաթ և 2 Իսպանիայի սուպերգավաթ։ Ընդհանուր՝ 15 տիտղոս՝ այն վեց մրցաշրջանների ընթացքում, երբ նա գլխավորել է մեր ակումբը։
«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերես․ «Կառլո Անչելոտին ընդմիշտ կմնա մադրիդիստական մեծ ընտանիքի մասը։ Մենք հպարտ ենք, որ հնարավորություն ունեցանք վայելելու մի մարզչի աշխատանքը, ով մեզ օգնեց հասնել այսքան հաջողությունների և ով, միևնույն ժամանակ, օրինակելի կերպով մարմնավորեց մեր ակումբի արժեքները»։
Վաղը Սանտիագո Բեռնաբեուում կկայանա հարգանքի տուրք՝ ի պատիվ Կառլո Անչելոտիի և նա վերջին հանդիպումը կանցկացնի որպես «Ռեալի» գլխավոր մարզիչ։
«Ռեալ Մադրիդը» հաջողություն է մաղթում նրան և նրա ընտանիքին կյանքի այս նոր փուլում։