Հոդվածներ

Ջերարդն Օուենին գերադասել է Մբապեից ու Յամալից
11.08.2025
162 0

Սթիվեն Ջերարդը Մայքլ Օուենին գերադասել է Կիլիան Մբապեից և Լամին Յամալից։

«Երկուսը դեռ ձգտում են «Ոսկե գնդակին», իսկ մեկն արդեն նվաճել է այն։ Կարծում եմ՝ արժե գնահատել այն փաստը, որ Մայքլ Օուենը ճանաչվել է աշխարհի լավագույն խաղացող։

Ես խաղացել եմ նրա հետ։ Երիտասարդ տարիքում նա, պարզապես, անհավանական էր։ Այդ պատճառով էլ ասում եմ՝ Օուենը լավագույնն է։

Բայց պետք է նշեմ նաև, որ Կիլիան Մբապեն ու Լամին Յամալը հիանալի ֆուտբոլիստներ են»,– «Լիվերպուլի» նախկին կիսապաշտպան Սթիվեն Ջերարդի խոսքը փոխանցում է ESPN-ը։

Հիշեցնենք, որ Մայքլ Օուենը «Ոսկե գնդակ» է նվաճել 2001 թվականին։

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված