• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Կազեմիրոյի հետնորդը. Չուամենիի ֆենոմենալ ցուցանիշը «Շախտյորի» դեմ խաղում

Հոդվածներ

Կազեմիրոյի հետնորդը. Չուամենիի ֆենոմենալ ցուցանիշը «Շախտյորի» դեմ խաղում
07.10.2022
1736 0

Օրելյեն Չուամենին «Ռեալի» շարքերը համալրել էր այս ամառ՝ 80 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվելով «Մոնակոյից»:

Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի՝ «Շախտյորի» դեմ խաղը (2-1) փաստում է, որ ֆրանսիացի կիսապաշտպանը կարող է փոխարինել «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխված Կազեմիրոյին:

Ուկրաինական ակումբի դեմ խաղում Չուամենին գրանցել է 98,5% փոխանցումների ճշտություն: 75 րոպեների ընթացքում երիտասարդ ֆուտբոլիստը 66 փոխանցում է կատարել, որոնցից 65-ը ճշգրիտ են եղել:

Լա լիգայի 8-րդ տուրում «Ռեալը» հյուրընկալվելու է «Խետաֆեին»:

«Խետաֆե» - «Ռեալ» խաղը կկայանա հոկտեմբերի 8-ին ու կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

Fanat, Realmadrid.am 


Ամենակարդացված