• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Կարլո Անչելոտին նշել է, թե որ հավաքականին է երկրպագելու ԱԱ 2022-ի ընթացքում

Հոդվածներ

Կարլո Անչելոտին նշել է, թե որ հավաքականին է երկրպագելու ԱԱ 2022-ի ընթացքում
25.11.2022
2110 0

«Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին զարմացրել է բոլորին, երբ նշել է, թե որ հավաքականին է երկրպագելու ԱԱ 2022-ի ընթացքում։ 

Իտալիայի հավաքականը չի մասնակցում այս Մունդիալին, ուստի Անչելոտին հնարավորություն չունի երկրպագելու իր հարազատ երկրի ընտրանուն։ 

«Մունդիալի ընթացքում երկրպագելու եմ Կանադային, քանի որ նրանք երկար ժամանակ չեն մասնակցել Աշխարհի առաջնություններին ու բացի այդ դա իմ երկրորդ տունն է».  Rai Uno-ի հետ զրույցի ընթացքում նշել է իտալացի մասնագետը։ 

Նշենք, որ Անչելոտիի կինը՝ Մարիան Բարենա Մակլեյը ծագումով Կանադայից է, ուստի Կարլոն բոլոր պատճառներն ունի այդ երկրի հավաքականին երկրպագելու համար։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված