Հոդվածներ

Գուտի. «Բենզեմայի վարքը անհասկանելի է»
08.11.2022
3169 0

«Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Գուտին քննադատել է Կարիմ Բենզեմային, ով բաց է թողել թիմի վերջին 13 խաղերից 6-ը։ Երեկ «Սերուցքայինները» պարտվեցին «Ռայո Վալեկանոյին» և զիջեցին առաջին հորիզոնականը «Բարսելոնային»։ Ֆրանսիացին հերթական անգամ չմասնակցեց խաղին։ 

«Բենզեմայի վարքը անհասկանալի է։ Մեսին խաղում է «ՊՍԺ»-ի կազմում, Լևանդովսկին՝ «Բարսելոնայի», մի շարք այլ ֆուտբոլիստներ՝ իրենց ակումբների։ Կարելի է ընդունել, որ կա ԱԱ 2022-ը բաց թողնելու ռիսկ, սակայն միևնույն ժամանակ դու չես կարող վատ դրության մեջ դնել քո ակումբին։ 

Ոչ ոք չի ցանկանում բաց թողնել Աշխարհի առաջնությունը, սակայն առաջին տեղում ֆուտբոլիստների համար պետք է լինեն իրենց ակումբները».  El Chiringuito-ի հետ զրույցի ընթացքում նշել է Գուտին։ 

Ընթացիկ մրցաշրջանում Բենզեման «Ռեալի» կազմում մասնակցել է 12 հանդիպման՝ դառնալով 6 գոլի հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված