• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Անչելոտի․ «Միլիտաոն վաղը կարող է ընդգրկվել մեկնարկային կազմում»

Հոդվածներ

Անչելոտի․ «Միլիտաոն վաղը կարող է ընդգրկվել մեկնարկային կազմում»
20.04.2024
1477 0

Իսպանիայի առաջնության 32–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» տանը կմրցի «Բարսելոնայի» հետ (21.04.2024, 23:00):

«Արքայական ակումբի» գլխավոր մարզչի նախախաղային մամուլի ասուլիսը

«Մենք շատ մոտ ենք մրցաշարային աղյուսակում 80–րդ միավորին, իսկ եթե վաղը կարողանանք հաղթել, ապա մոտ կլինենք տիտղոսին։ «Բարսելոնայի» երիտասարդ ֆուտբոլիստնե՞րը, ինչպես «Ռեալում» է, մշտապես պետք է կապ գործի փորձառու և երիտասարդ ֆուտբոլիստների միջև։ Կարող եմ ասել, որ Յամալին ու Կուբարսիին մեծ ապագա է սպասվում»։

«Քննադատություն «Սիթիի» դեմ պատասխան խաղից հետո՞, յուրաքանչյուր մարդ իր կարծիքն ունի, բայց մենք արեցինք այն, ինչը պարտավոր էինք։ Որոշ խաղերում քիչ ենք վերահսկելու գնդակը, այդ պատճառով էլ պետք է լավ պաշտպանվել։ Ես դեռ չեմ հանդիպել որևէ հիասթափված «Ռեալի» երկրպագուի։

«Քաղաքայինների» դեմ պատասխան խաղը շատ դժվար էր, սակայն ավելի դժվար էր 2022–ին «Չելսիի» դեմ խաղում, որտեղ մենք քառորդ եզրափակիչից դուրս մնացինք»։

«Նաչոն ապագայի վերաբերյալ մտորումների մեջ է, սակայն մեզ համար շատ կարևոր ֆուտբոլիստ է։ Մենք պետք է հարգենք նրա ցանկացած որոշում»։

«Մենք վերականգնվում ենք «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղից հետո։ Այսօր Մենդին չի մարզվել, սակայն վաղը բոլոր ֆուտբոլիստները շարքում կլինեն։ Վաղը կմտածենք, թե ինչ մեկնարկային կազմ ընտրել։ Հնարավոր է՝ Միլիտաոն վաղն ընդգրկվի մեկնարկային կազմում, նա պատրաստ է խաղալուն»։

«Դժվար է ասել՝ Վալվերդեն ինչը պետք է բարելավի իր խաղում։ Նա շատ լավ է հանդես գալիս ընթացիկ մրցաշրջանում։ Ես միշտ օգտագործում եմ նրան խաղերում, իսկ նա թիմին օգնում է խաղադաշտի բոլոր հատվածներում։ Ֆեդեն անփոխարինելի է»։

«Ինչ կլինի, եթե Մոդրիչը համաձայնվի երկրորդական դերին թիմու՞մ, ես գիտեմ նրան և կարող եմ ասել, որ դա երբեք տեղի չի ունենա։ Լուկան երբեք չի իջեցնի նշաձողը»։

«Մենդին շատ կարևոր է մեզ համար։ Ֆերլանը աշխարհի լավագոււյն պաշտպանն է պաշտպանվելու տեսանկյունից։ Նրան չի անհանգստացնում, թե ինչ են գրում մամուլում նրա մասին։ Նա գործող պայմանագիր ունի «Ռեալի» հետ և կարևոր ֆուտբոլիստ է»։

«Ռեալում» ես հիանալի, երիտասարդ շտաբ ունեմ, որոնք ինձ օգնում են։ Նրանց շատ է դուր գալիս այդ աշխատանքը և ես, իմ հերթին, պետք է նրանից շնորհակալություն հայտնեմ թիմում հիանալի մթնոլորտի համար»։


Ամենակարդացված