• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Daily Mail. Բելինգեմը խորհուրդ է տվել «Ռեալին» ձեռք բերել անգլիացի «Կրոսին»

Հոդվածներ

Daily Mail. Բելինգեմը խորհուրդ է տվել «Ռեալին» ձեռք բերել անգլիացի «Կրոսին»
15.08.2025
231 0

Մադրիդի «Ռեալը» ուշադրությամբ հետևում է «Քրիսթալ Փելեսի» 21-ամյա կիսապաշտպան Ադամ Ուորթոնին։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Ըստ աղբյուրի, Ջուդ Բելինգեմն է խորհուրդ տվել ակումբին ձեռք բերել երիտասարդ ֆուտբոլիստին, քանի որ կարծում է, որ նա հիանալիորեն համապատասխանում է այն ոճին, որը ցանկանում է տեսնել Ալոնսոն։

Նշվում է, որ «Ռեալում» Ուորթոնին դիտարկում են որպես Թոնի Կրոսին փոխարինող։ 

Ներկա պահին կողմերը դեռևս որևէ բանակցությունների մեջ չեն եղել։ 

Նախորդ մրցաշրջանում Ադամը մասնակցել է 27 հանդիպման և դարձել 2 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչ 2029 թվականւ։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 45 մլն եվրո։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված