• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Արդա Գյուլերն ընտրություն է կատարել «Ռեալի» և «Բարսելոնայի» միջև

Հոդվածներ

Արդա Գյուլերն ընտրություն է կատարել «Ռեալի» և «Բարսելոնայի» միջև
05.07.2023
3004 0

«Ռեալը» հաղթել է «Բարսելոնային» Թուրքիայի հավաքականի տաղանդավոր կիսապաշտպան Արդա Գյուլերի համար տրանսֆերային պայքարում:

The Athletic-ի տեղեկություններով, «Ֆեներաբահչեի» խաղացողը նախընտրել է տեղափոխվել «Արքայական ակումբ»:

Գյուլերի հրաժարագինը 17,5 միլիոն եվրո է, սակայն մադրիդյան գրանդը կվճարի 20 միլիոն, որպեսզի ապահովագրի գործարքը:

Մադրիդում կարծում են, որ Գյուրերը կկարողանա դառնալ «նոր Մեսութ Օզիլ»:

Ավարտված մրցաշրջանում Արդա Գյուլերը թուրքական ակումբի կազմում անցկացրած 35 խաղում խփել էր 6 գոլ ու կատարել 7 ասիստ:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված