Հոդվածներ

Անչելոտին ամփոփել է «Սևիլիայի» դեմ խաղը
23.10.2022
2427 0

«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ամփոփել է «Սևիլիայի» նկատմամբ տարած հաղթանակը: Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել էր մադրիդյան գրանդի՝ 3-1 հաշվով հաղթանակով:

«Թիմի հետ ամեն ինչ կարգին է: Այն ֆուտբոլիստները, որոնք քիչ խաղաժամանակ են ստանում, խաղադաշտ դուրս գալուն պես իրենց դրսևորում են հիանալի: Պետք է պահպանենք այս տեմպն ու շարունակենք խաղեր հաղթել: Սա իմ մարզած լավագույն թիմերից մեկն է, եթե ոչ լավագույնը»,- իտալացու խոսքը փոխանցում է Marca-ն:

«Ռեալը» 31 միավորով Պրիմերայի միանձնյա առաջատարն է:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված