• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «ՊՍԺ»-ն և «Ռեալը» սկսել են բանակցությունները Մբապեի տրանսֆերի հարցում

Հոդվածներ

«ՊՍԺ»-ն և «Ռեալը» սկսել են բանակցությունները Մբապեի տրանսֆերի հարցում
24.08.2021
3864 0

Մի շարք աղբյուրների փոխանցմամբ, «Արքայական» ակումբը և «ՊՍԺ»-ն սկսել են բանակցությունները Մբապեի տրանսֆերի հարցում, իսկ անձամբ ֆուտբոլիստը նշել է, որ ներկա պահին նա լավագույն առաջնությունում հանդես չի գալիս։ 

«Լիգա 1-ը լավագույն առաջնությունը չէ աշխարհում, բայց ես պետք է օգնեմ այն ավելի ուժեղ դարձնել։ 

Թիմը դա ընկերների հավաքածու չէ։ Դու պարտավոր չես ամեն երեկո ընթրել խաղընկերներիդ հետ, որպեսզի հաղթես։ 

Քչերը կարող են տարբեր դիրքերում խաղալ այնպես, ինչպես դա անում եմ ես։ Ես ունակ եմ խաղալ հարձակման գծի ցանկացած դիրքում։  Չեմ կարծում, որ շատ ֆուտբոլիստներ կարող են ամեն մրցաշրջանում փոխել իրենց խաղային դիրքը ու միևնույն ժամանակ պահպանել բարձր խաղամակարդակը։ Այո՛. ես ինձ աստղ եմ համարում։ Երբ քաղաքի յուրաքանչյուր անկյունում կախված են իմ լուսանկարները, կարելի է և այդպես մտածել։ 

Ինչ վերաբերում է Մեսիին և Ռոնալդուին, ապա կարող եմ ասել, որ նրանք լավ ազդեցություն են ունեցել միմյանց վրա». նշել է Մբապեն։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված