Հոդվածներ

Անչելոտիի առաջադրանքը. Ստանալ առավելագույնը Վինիսիուսից
03.08.2021
2319 0

Իսպանական Marca-ն օրեր առաջ նշել էր, որ «Ռեալում» պատրաստ են լավ առաջարկների դեպքում բաց թողնել գրեթե յուրաքանչյուր ֆուտբոլիստի։ Բացառություն են կազմում մի քանի ֆուտբոլիստներ, որոնց թվում աղբյուրը նշել էր նաև Վինիսիուսի անունը։ 

«Արքայական» ակումբում կարծում են, որ իր 4-րդ մրցաշրջանում Վինիսիուսը պետք է քայլ առաջ կատարի։ «Սերուցքայինների» համար լավ նորություններից մեկն այն է, որ Կարլո Անչելոտին հավատում է Վինիսիուսին և հասկացնել է տվել, որ ծրագրեր ունի նրա հետ կապված։ 

Մինչ այս Վինիսիուսը աչքի է ընկել ոչ ստաբիլ խաղով։ Եղել են և՛ փայլուն, և՛ ձախողված ելույթներ, սակայն Կարլո Անչելոտին գտնում է, որ կարող  է ավելին ստանալ բրազիլացուց։  Զիդանի օրոք Վինիսիուսը ժամանակ առ ժամանակ հայտնվում էր մեկնարկային կազմում, սակայն լինում էին նաև դեպքեր, երբ ֆրանսիացի մասնագետը առավելություն էր տալիս Ռոդրիգոյին։ Սակայն վերջնական արդյունքում հենց Վինիսիուսը անցկացրեց «Ռեալի» կազմում ամենաշատ հանդիպումները նախորդ մրցաշրջանում։ Բայց դա բավարար չեղավ լավ ցուցանիշներ գրանցելու համար։ Երիտասարդ ֆուտբոլիստը ավարտված մրցաշրջանում դարձավ ընդամենը 6 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

Կարլո Անչելոտիի աշխատանքը պետք է Վինիսիուսին բերի նոր մակարդակի վրա։ Իտալացի մասնագետը վստահ է, որ կարող է ավելին ստանալ Վինիսիուսից։

Բացի այդ, մարզիչը և ակումբի ղեկավարությունը եկել են ընդհանուր այն հայտարարին, որ ժամանակ է, որ ակումբի ողնաշարը կազմեն երիտասարդները։  «Ռեալում» հավատում են, որ Անչելոտին կարող է այս երիտասարդներից քաղել առավելագույնը։ 

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված