• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Բարսելոնայի» ֆուտբոլիստներն ուրախացել են թիմային չատում «Ռեալի» պարտությունից հետո

Հոդվածներ

«Բարսելոնայի» ֆուտբոլիստներն ուրախացել են թիմային չատում «Ռեալի» պարտությունից հետո
10.04.2023
2957 0

Լա լիգայի 28-րդ տուրում «Ռեալը» 2-3 հաշվով պարտվեց «Վիլյառեալին»:

«Բարսելոնայի» ֆուտբոլիստները թիմային չատում ուրախացել են «Արքայական ակումբի» պարտությունից հետո, գրում է AS-ը: Կատալոնացիները զվարճալի էմոջիներ են տեղադրել ու չեն թաքցրել ուրախությունը հիմնական մրցակցի պարտությունից հետո:

Հիշեցնենք, որ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում «Բարսելոնան» «Ռեալին» գերազանցում է 12 միավորով և մեկ խաղ պակաս է անցկացրել: Գավաթի խաղարկության պատասխաղ խաղում «Արքայական ակումբը» 4-0 հաշվով հաղթել էր կատալոնացիներին ու դուրս եկել եզրափակիչ, որտեղ ուժերը կչափի «Օսասունայի» հետ:

 



Ամենակարդացված