• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Վարան. «Կազեմիրոն զինվոր է. Նա հաճույք կստանա անգլիական ֆուտբոլից»

Հոդվածներ

Վարան. «Կազեմիրոն զինվոր է. Նա հաճույք կստանա անգլիական ֆուտբոլից»
25.08.2022
1579 0

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ռաֆայել Վարանը, ով ժամանակին հանդես է եկել «Ռեալի» կազմում, իր կարծիքն է հայտնել Կազեմիրոյի՝ անգլիական ակումբ տեղափոխվելու վերաբերյալ։ 

«Շատ լավ տեղյակ եմ, թե ինչ որակներ ունի Կազեմիրոն։ Նա զինվոր է, ուստի վստահ եմ, որ հաճույք է ստանալու անգլիական ֆուտբոլից։ Ես հստակ գիտեմ, թե ինչ զգացողություններ ունի նա, և թե ինչու է որոշել տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»։ Նա նոր մարտահրավերներ էր ուզում։ 

Ես զրուցել եմ նրա հետ այս թեմայի շուրջ, սակայն իմ ասածները չեն ազդել նրա որոշման վրա». նշել է Վարանը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված