«Մանչեսթեր Սիթին» կարող է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» վինգեր Ռոդրիգոյին։
Անգլիական ակումբը բրազիլացու տրանսֆերը դիտարկում է մի շարք խաղացողներից բաժանվելու դեպքում, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։ Մասնավորապես՝ Ջեք Գրիլիշը, հնարավոր է, վարձավճարով միանա «Էվերթոնին», Ջեյմս ՄակԱթին մոտ է «Նոթինգհեմ Ֆորեսթ» տեղափոխությանը, իսկ Սավիո Մորեյրային կարող է գնել «Տոտենհեմը»։
«Քաղաքացիների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան վաղուց է երկրպագում բրազիլացի ֆուտբոլիստին։
«Ռեալը» բաց կթողնի Ռոդրիգոյին, եթե ֆուտբոլիստն այդպես ցանկանա։ Ակումբը տրանսֆերի համար կպահանջի մոտ 100 միլիոն եվրո։
Լա Լիգայի նախորդ մրցաշրջանում Ռոդրիգոն մասնակցել է 30 հանդիպման՝ դառնալով 6 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Fanat, Realmadrid.am