Իսպանիայում Լա լիգայի նոր մրցաշրջանը կմեկնարկի օգոստոսի 15-ին։ Փորձագետներն արդեն ներկայացրել են կանխատեսումները մրցաշարի վերաբերյալ։
Մրցաշրջանի գլխավոր հարցում ամեն ինչ սպասելի է՝ չեմպիոնության գլխավոր հավակնորդները կրկին երկուսն են՝ «Ռեալը» և «Բարսելոնան»։ Հետաքրքիր է, որ այս պահին վերլուծաբանները մի փոքր առավելություն են տալիս Խաբի Ալոնսոյի թիմին՝ Մադրիդի «Ռեալի» չեմպիոն դառնալու հավանականությունը գնահատվել է 1.85 գործակցով, մինչդեռ կատալոնական «Բարսելոնայի» շանսը ստացել է 2.15 գործակիցը։
Երրորդը Մադրիդի «Ատլետիկոն» է։ Դիեգո Սիմեոնեի թիմի՝ Լա լիգայում հաղթելու գործակիցը 12.00 է։
Fanat, Realmadrid.am