Հոդվածներ

ԻՖՖ-ն որոշում է կայացրել «Ռեալի» բողոքի վերաբերյալ
22.02.2024
3199 0

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցումային հանձանժողովը մերժել է Մադրիդի «Ռեալի»՝ Դանի Կարվախալի և Էդուարդո Կամավինգայի դեղին քարտերի վերաբերյալ բողոքը, հայտնում է Diario Sport-ը:

Այսպիսով, Կամավինգան ու Կարվախալը բաց կթողնեն Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի՝ «Սևիլիայի» հետ հանդիպումը:

«Ռեալ» - «Սևիլիա» հանդիպումը կկայանա փետրվարի 25-ին՝ Երևանի ժամանակով 23:55-ին:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված